Առողջապահության լրատու 3-4.2013
Հանգիստ քունն ու մեր առողջությունը
Մարդն իր կյանքի մեկ երրորդ մասն անց է կացնում ամենօրյա պարբերաբար առաջացող քնի վիճակում: Քունը մարդու հիմնական պահանջներից մեկն է և ֆիզիոլոգիական ու կենսաբանական կարևոր գործընթաց է, քնի ընթացքում է օրգանիզմը վերականգնում իր աշխատունակությունը և կուտակում էներգիա կենսագործունեության համար: Ամբողջ աշխարհում քնեաբանությունն սկսել է զարգանալ 1950-ական թվականներին, Հայաստանում՝ 2009-ից: 2008 թվականից սկսած ամեն տարի մարտ ամսվա 3-րդ ուրբաթ օրը նշվում է որպես համաշխարհային քնի օր: Նպատակն է՝ հանրությանը ծանոթացնել քնի խանգարումների, այն առաջացնող պատճառների, բարդությունների մասին, ինչպես նաև քարոզել առողջ քնի առավելությունները:
Քնի և դրա կարևորության ու քնի ռեժիմի խանգարման պատճառների մասին զրուցեցինք «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի» Քնի խանգարումների ուսումնասիրման լաբորատորիայի քնաբան Աիդա Մաթևոսյանի հետ: Նա ավարտել է Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, 2011թ. ավարտել է կլինօրդինատուրան թոքաբանության գծով Առողջապահության ազգային ինստիտուտում, հետագայում վերապատրաստվել քնաբանության ճյուղով:
Իսկ ինչո՞ւ քնաբան:
-Ես դեռևս Հայկական բժշկական ասոցիացիայում ծանոթացել էի Պարունակ Զելվեյանի հետ, ով սրտաբանությունից զատ զբաղվում էր նաև քնաբանությամբ, ու այդ ուղղությունն ինձ գրավեց: Այն նոր ճյուղ է բժշկագիտության մեջ, արագ զարգացող ուղղություն, հետաքրքիր է և դեռևս չբացահայտված շատ գաղտնիքներ ունի իր մեջ և ես որոշեցի խորանալ այդ ուղղությամբ:
Ո՞ր փուլում ենք մենք երազներ տեսնում և, արդյոք, երազները կապ ունեն քնի խանգարումների հետ:
- Քունը բաժանում է 2 հիմնական փուլերի` արագ (REM) և դանդաղ (NREM), որոնք պարբերաբար հաջորդում են միմյանց, գիշերվա ընթացքում տեղի է ունենում 4-5 ցիկլ: Քնի դանդաղ փուլն էլ իր հերթին բաժանվում է 3 ենթափուլերի` N1, N2, N3: Երազատեսությունը սովորաբար տեղի է ունենում քնի REM փուլում: Երազի բովանդակությունը կապ չունի քնի խանգարումների հետ, սակայն որոշ դեպքերում, որոնցից է քնի ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը, երազները ունենում են բացասական, տհաճ, ագրեսիվ բնույթ:
Նախանձելի է մի քանի ամսական մանկիկների քունը: Նկատած կլինեք, որ նրանք երբեմն ակամա ժպտում են քնած ժամանակ: Մայրս ասում էր, որ երազում նրանց են այցելում հրեշտակները: Իհարկե, խաղաղ է նրանց քունը, եթե ոչ մի տեղը չի ցավում: Իսկ որո՞նք են քնի խանգարման պատճառները:
- Քնի խանգարման պատճառները շատ տարբեր են. քնի ռեժիմի խանգարումը, լարված աշխատանքը, համակարգչային հուզական խաղերը, երկարատև, հատկապես, երեկոյան ժամերին հեռուստացույց դիտելը: Քնի խանգարման պատճառ կարող են լինել նաև ներքին օրգանների տարբեր պաթոլոգիաները, գիրությունը, ալկոհոլի չարաշահումը, որոշակի դեղորայքային խմբերի օգտագործումը, շնչառական խանգարումները և այլն:
Կարծես, դիտավորյալ մեր հեռուսատեսություններով գիշերային ժամերին ցուցադրում են հիմնականում սարսափազդու, վամպիրների մասին ֆիլմեր: Ի՞նչ անել, եթե քունդ չի տանում, ստիպված դրանք ես նայում:
- Ուղղակի պետք է անջատել հեռուտացույցը, ավելի լավ է կարդալ որևէ հետաքրքիր գիրք: Քնի խանգարումը հանգեցնում է հոգնածության, քնկոտության, զարկերակային գերճնշման, սրտի իշեմիկ հիվանդության, գլխուխեղի կաթվածի, շնչառական խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպակալման, հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ են առաջացնում և այլն: Շատ դեպքերում քնի խանգարումները ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառ են դառնում: Բայց ուրախալին այն է, որ հիմնականում քնի խանգարումները բուժելի են և հեշտությամբ կարելի է խուսափել վերոնշյալ բարդություններից: Իսկ կանխարգելելու համար ցանկալի է, որ բոլորը հետևեն քնի հիգիենայի կանոններին, որը նպատակ ունի կանխարգելել քնի խանգարումների առաջացումը կամ, եթե արդեն առկա են այդ երևույթները, շատ դեպքերում միայն քնի հիգիենան ճիշտ պահելով հնարավոր է շտկել այդ խնդիրները առանց որևէ դեղորայքային միջամտություն:
Իսկ որո՞նք են քնի հիգիենայի կանոնները:
- Քնի հիգիենան գիտություն է, թե ինչպես հաղթահարել քնի հետ կապված տարբեր խնդիրները՝ սկսած երեկոյան ժամերին դժվար քնելուց և գիշերներն արթնանալուց վերջացրած ձգվող անքնուըթյամբ: Քնի հիգենայի կանոնների պահպանման դեպքում դուք կմոռանաք այն բոլոր անհանգստությունների մասին, որը պատճառում է գիշերային անքնությունը: Ես թվարկեմ քնի հիգենայի այն կանոնները, որոնց պահպանումը կօգնեն հանգիստ քնելուն:
Նախ, մի պառկեք քնելու, քանի դեռ քնելու ցանկություն չունեք, պահպանեք նույն ժամերին քնել արթնանալու կայուն գրաֆիկ, ամեն օր արթնացեք միևնույն ժամին, անկախ այն բանից, թե որքան եք քնել (ինչպես աշխատանքային, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին): Եթե հնարավոր է, խուսափեք օրվա ընթացքում ննջելուց, իսկ անհրաժեշտության դեպքում այն պետք է տևի մեկ ժամից պակաս և ոչ ուշ քան ժամը 15:00-ին: Ննջասենյակն ու անկողինը օգտագործել միայն քնելու և սեռական ակտիվության համար, խուսափեք ննջասենյակում կարդալ, հեռուստացույց դիտել, սնվել և այլ ակտիվ գործողություններից: Քնելուց մոտ երեք ժամ առաջ մի կատարեք ֆիզիկական աշխատանք կամ մարզանք, քնելուց 4 ժամ առաջ և գիշերվա ընթացքում մի օգտագործեք ալկոհոլային խմիչքներ և մի ծխեք (նիկոտինը հայտնի խթանիչ է): Ալկոհոլը հեշտացնում է քնելը, սակայն ընդհատում է քունը երկրորդ կեսում, քանի որ օրգանիզմն սկսում է յուրացնել այն: Սահմանափակել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը (կոլա, սուրճ, թեյ, էներգետիկ ըմպելիքներ), իսկ ժամը 17:00-ից հետո ընդհանրապես բացառել դրանք: Ննջասենյակում ստեղծեք հարմարավետ ջերմաստիճան և ցանկալի է, որ այն հնարավորինս մութ և անաղմուկ լինի: Մի պառկեք քնելու քաղցած, բայց և մի չարաշահեք ուտելիքն ընթրիքի ժամանակ:
Հաճախ ենք բողոքում, որ կողակիցը խռմփացնում է, խանգարում է քնելուն և առջևում անքուն գիշեր է սպասում: Ի՞նչ է խռմփոցը, արդյոք այն քնի խանգարում է, թե՝ ոչ և ինչպես պայքարել դրա դեմ:
- Խռմփոցն ակուստիկ ֆենոմեն է, որն ի հայտ է գալիս վերին շնչառական ուղիներով օդի անցման հետևանքով: Քնած ժամանակ մարմնի մկանները, նաև դիմածնոտային մկանների տոնուսը թուլանում են և օդի անցման ժամանակ հյուսվածքների տատանումն էլ խռմփոցի առաջացման պատճառ է դառնում: Խռմփոցը շատ տարածված քնի խանգարման` քնի ապնոէ-հիպոպնոէ համախտանիշի, կլինիկական նշաններից մեկն է :
Քնի խանգարումներն ախտորոշում են քնի լաբորատորիայում անամնեզի, հատուկ հարցաշարերի, սքրինինգային մեթոդների և պոլիսոմնոգրաֆիկական հետազոտության միջոցով: Պոլիսոմնոգրաֆիան քնի խանգարումների հետազոտման լավագույն մեթոդ է, որի միջոցով հնարավոր է հետազոտել քնի տարբեր խանգարումները: Այն օրգանիզմի տարբեր գործառույթների համալիր հետազոտությունն է քնած ժամանակ: Հետազոտության մեջ մտնում են էլեկտրոէնցեֆալոգրաֆիան, էլեկտրոօկուլոգրաֆիան, էլեկտրոմիոգրաֆիան, էլեկտրոսրտագրությունը, արյան հեմոգլոբինի թթվածնով հագեցվածության աստիճանի որոշումը, օդի հոսքը քթով, որովայնի և կրծքավանդակի շնչառական շարժումների, մարմնի դիրքի, խռմփոցի, վերջույթների շարժումների և տեսապատկերի զուգահեռ գրանցումն է: Մեր կլինիկայում պոլիսոմնոգրաֆիայի միջոցով շատ հաճախ հետազոտում ենք շնչառական խանգարումներ ունեցող հիվանդներին: Պոլիսոմնոգրաֆիան միակ մեթոդն է, որը թույլ է տալիս տարբերակել օբստրուկտիվ և կենտրոնական ապնոէները: Հիվանդության ծանրության աստիճանով է պայմանավորված բուժման մեթոդների ընտրությունը: Բուժումն ամփոփում է ընդհանուր կանխարգելիչ, բուժական միջոցառումներ, ներբերանային հարմարանքներ, շնչառական ուղիներում շարունակական դրական ճնշմամբ ուղեկցվող բուժում (CPAP-թերապիա), որը վերացնում է քնած ժամանակ առաջացող խռմփոցը և շնչառական կանգերը: Անհրաժեշտության դեպքում, իհարկե, իրականացվում է վիրահատական միջամտություն:
Երևանում քնի շնչառական խանգարումներով տարածվածության գնահատման նպատակով մեր կողմից իրականացվել է հեռախոսային հարցում միջազգային մասնագետների կողմից համընդհանուր ճանաչում գտած բեռլինյան հարցաշարի միջոցով: Հարցման ենթարկված 1503 մասնակիցների հարցաշարերի վերլուծությունը փաստեց, որ Երևան քաղաքի բնակչության 37.2% խռմփացնում է, 7.5% նշում է քնի ընթացքում շնչառական կանգերի առկայություն, բնակչության 36,7%-ը՝ առավոտյան ժամերին զգում է հոգնածություն, թուլության զգացում, մասնակիցների 38%-ի մոտ առկա է ցերեկային քնկոտություն, իսկ մեքենա վարողների 17,2%-ը նշում է, որ մեքենայի ղեկին քնելու ցանկություն է ունենում: Բոլոր վերոնշյալ ախտանշանները քնի ապնոէ-հիպոպնոէ համախտանիշի կլինիկական նշաններն են: Հետազոտությունը ցույց տվեց, որ խռմփոցը և շնչառական կանգերը դրականորեն ասոցացվում էին արական սեռի հետ, որը համընկնում է միջազգային տարբեր հեղինակների հետազոտությունների հետ, ինչպես նաև շնչառական կանգերի հաճախականությունն ավելանում էր տարիքի մեծացման հետ մինչև 45-54 տարեկան. կանանց մոտ այն բարձր է, իսկ տղամարդկանց մոտ, համեմատաբար, ցածր, ոը նույնպես օրինաչափ է: Հայտնի է, որ տղամարդկանց մոտ տեստոստերոնը շնչառական դեպրեսանտ է, իսկ կանանց մոտ պրոգեստերոնն օժտված է շնչառությունը խթանելու հատկությամբ և 45-54 տարեկանից հետո` կլիմաքսից հետո, երբ ի հայտ են գալիս հորմոնալ տեղաշարժեր, կանանց մոտ մեծանում է շնչառական կանգերն ու խռմփոց ունենալու հավանականությունը:
Կարևոր է հիշել, որ ոչ բավարար որակյալ քունը կարող է առաջացնել տարբեր խնդիրներ: Ինչպես նշեցի, մի շարք հետազոտություններ փաստում են, որ ոչ լիարժեք քունը ծայրահեղ անբարենպաստ ազդեցություն է թողնում աշխատունակության, և ուշադրության կենտրոնացման և օրգան-համակարգերի գործառույթների վրա: Քնատությունը թուլացնում է հիշողությունը, ինչպես նաև` մտածելու և տեղեկությունն ընկալելու ունակությունը, ավելին` զգալի չափով մեծանում է արտադրական վնասվածք ստանալու վտանգը: Քնի ընթացքում երկարատև կամ հաճախակի ապնոէները (շնչառության դադարները) կարող են առաջացնել խրոնիկական թթվածնաքաղց, որն էլ աստիճանաբար կդառնա զարկերակային բարձր ճնշման, ինֆարկտի ու գլխուղեղի կաթվածի և հանկարծամահության պատճառ:
Հիշենք քնի հիգենայի կանոնները և ջանանք պահպանել այն հանգիստ քուն ապահովելու ակնկալիքով:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ Հայաստանի...
Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող...
Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու...
Առողջապահության համակարգը ծանր և անդառնալի կորուստ կրեց։ Մարտի 10-ին վախճանվեց Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ...
Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ...
Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։ Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական ...
Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր...
Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը...
Էլենորա Ալեքսանդրի Գուլյանի աշխատանքային գրքույկում միայն երկու գրառում կա. ՀՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ...
Գարնանաբույր տոնը` մարտի 8-ը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ նորանկախ Հայաստանում տոնվում է մեկամսյա կտրվածքով. մինչև ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության տոնը: Սա ուրախալի և տրամաբանական է, քանզի կին արարածն առհասարակ...
Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...
Արթուր Շոպենհաուերի «Կյանքի իմաստության աֆորիզմեր» գրքից («Азбук», Սանկ-Պետերբուրգ, 2012թ.) հատված (կրճատումներով), առողջության և ուրախության փոխկապակցվածության մասին...
Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն